Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ

03.10.2023

 Արագածոտնի ️ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի հետ նախարարը շրջայց է կատարել կացարաններում, ծանոթացել պայմաններին, զրուցել տեղահանվածների հետ, ապա նրանց տեղեկացրել ՀՀ Կառավարության կողմից այս պահին իրականացվող աջակցության ծրագրերի մասին։

Պաշտոնատար անձինք լսել են բռնի տեղահանվածների կարիքները, խնդիրները. դրանք գույքագրվել են և առաջիկայում կստանան լուծումներ։
Նախարար Սանոսյանն ընդգծել է՝ Կառավարությունն անում է առավելագույնը, որպեսզի այս պահին բռնի տեղահանվածների կարիքները բավարարված լինեն։ Նա նաև հորդորել է
պարտադիր հաշվառվել, որպեսզի առաջիկայում դուրս չմնան աջակցության տարբեր ծրագրերից։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42