Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կացարանով, սննդով և անհրաժեշտ պարագաներով ապահովելու գործընթացին վերաբերող հարցե

03.10.2023

 Արագածոտնի մարզպետարանում, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի և համայնքապետերի մասնակցությամբ նախարարը խորհրդակցություն անցկացրեց՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու գործընթացը։

Գնել Սանոսյանը հանձնարարեց խիստ վերահսկողություն սահմանել, ամենօրյա ռեժիմով իրականացնել տեղահանվածների կարիքների գնահատում, և ըստ անհրաժեշտության, ապահովել կարիքները, ինչպես նաև խիստ հետևել հաշվառման գործընթացին, որպեսզի հաշվառումից դուրս մնացած քաղաքացիներ չլինեն և առաջիկայում աջակցության ծրագրերից օգտվելու հետ խնդիրներ չառաջանան։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նախարարին տեղեկացրեց, որ մարզպետարանում ձևավորվել է երեք աշխատանքային խումբ, որոնք զբաղվում են քաղաքացիների հաշվառմամբ, կարիքների գնահատմամբ և սննդի և անհրաժեշտ պարագաների մատակարարմամբ։ Մարզպետն ընդգծեց, որ աշխատակազմը շուրջօրյա աշխատում է՝ օպերատիվ արձագանքելով ԼՂ-ից տեղահաված մեր հայրենակիցների խնդիրներին։
Հավելենք, որ այս պահի դրությամբ Արագածոտնի մարզում բնակություն է հաստատել 3432 բռնի տեղահանված քաղաքացի, որոնցից 484-ը` հյուրանոցներում և հյուրատներում։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07