Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետն արտահերթ խորհրդակցություն անցկացրեց

28.09.2023

 Արագածոտնի մարզպետի աշխատակազմն իր ողջ ներուժով շուրջօրյա աշխատում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարզում ընդունելու, հաշվառելու և կեցության վայրով, սննդով ու անհրաժեշտ պարագաներով ապահովելու ուղղությամբ։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այս կապակցությամբ այսօր, աշխատանքային օրվա ավարտից հետո արտահերթ խորհրդակցություն անցկացրեց՝ մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ քննարկելով ընթացիկ աշխատանքներն ու հանձնարարականներ տալով առաջիկա անելիքների ուղղությամբ։
Ամենայն մանրամասնությամբ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքների գնահատմանը, բավարարմանը, կեցությանը, կրթությանը, առողջական վիճակին վերաբերող հարցերը լուծելու նպատակով իրականացված և իրականացվելիք քայլերը։
Մարզպետի հստակ հանձնարարականն է՝ ուժերի գերլարումով և միասնական ջանքերով անել առավելագույնը՝ Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Արագածոտնում հյուրընկալելու համար։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07