Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳՄՍ փոխնախարարն այցելեց Աշտարակի մշակութային կենտրոններ

27.09.2023

 Աշխատանքային այցով սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում էր ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

Այցի ընթացքում փոխնախարարը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանի, Աշտարակի համայնքապետի տեղակալ Շանթ Վահանյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ԿՄՍ վարչությունների պետեր Գալուստ Թադևոսյանի և Շուշան Քոթանյանի ուղեկցությամբ ծանոթացավ քաղաքի մշակութային օջախների գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին։
Առաջին կանգառը Աշտարակի Ա․ Այվազյանի անվան երաժշտական դպրոցն էր, որտեղ բացի առօրյա պարապմունքներից, ընթանում էր մարզի երաժշտական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում՝ «Ներառականությունը մշակութային կրթության ասպարեզում» թեմայով։ Դանիելյանը երկար զրուցեց ուսուցիչների հետ՝ կարևորելով մշակութային կրթօջախներում ներառականության ապահովումը, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու նրբություններին տիրապետելը։ Զրույցի ընթացքում նա լսեց ուսուցիչներին հուզող հարցերն ու ծանոթացավ համայնքի մշակութային կրթօջախներում առկա խնդիրներին։
Հաջորդիվ փոխնախարարն այցելեց Աշտարակի մշակույթի պալատ, որտեղ շրջայցի ընթացքում տնօրեն Մարիաննա Մկրտչյանը ներկայացրեց կենտրոնի առաջիկա ծրագրերն ու համայնքում մշակութային կյանքն ակտիվացնելուն ուղղված քայլերը։
Արագածոտնի մարզի մշակութային ոլորտին առնչվող մի շարք հարցեր քննարկվեցին նաև Աշտարակի համայնքապետարանում՝ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով զբաղվող պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնակցությամբ։
Այցի արդյունքներն ամփոփվեցին Արագածոտնի մարզպետի աշխատակազմում, որտեղ քննարկվեցին համագործակցության խորացման ուղիները։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11