Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար ձևավորված խումբը կաշխատի օրական 24 ժամ

27.09.2023

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար ձևավորված աշխատանքային խմբի անդամների հետ՝ հանձնարարելով օրը 24 ժամ մեկտեղել ջանքերը և պատշաճ մակարդակով ընդունել Հայաստան եկած մեր հայրենակիցներին։

Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ համայնքների ներկայացուցիչների, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պատասխանատու անձանց, Աշտարակի տարածքային կենտրոնի ղեկավարի հետ զրույցում մարզպետը նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ ու սրտացավորեն պետք է կազմակերպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Արագածոտնի մարզում դիմավորելու և կացության վայրով, սննդով ու անհրաժեշտ պարագաներով ապահովելու աշխատանքները։ Քննարկվեցին նրանց հաշվառելուն, բժշկական ծառայություններ մատուցելուն, կարիքները գնահատելուն վերաբերող հարցերը։
Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ընդգծվեց մարզի համայնքների և մարզպետի աշխատակազմի սերտ համագործակցային աշխատանքի անհրաժեշտությունը։
Մարզպետը ծանոթացավ նաև այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքներին, պատասխանատուները Սերգեյ Մովսիսյանին զեկուցեցին օրերս Արագածոտնի մարզ եկած քաղաքացիների հետ տարված աշխատանքների, նրանց առաջնային կարիքների, ընտանեկան կարգավիճակի մասին։
Նշենք, որ մարզպետի հանձնարարականով մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար ձևավորված աշխատանքային խումբը կաշխատի շուրջօրյա, պատասխանատու անձինք հասանելի կլինեն ողջ օրվա ընթացքում, 24 ժամ կգործեն տեղակայման հասցեները, որոնք ներկայացնում ենք ստորև․
Աշտարակ- Ն․ Աշտարակեցու 7, Սամվել Սահակյան 093352154
Ապարան- Բաղրամյան 26, Արկադիկ Կարապետյան 041001444
Թալին- Շահումյան 3, Արթուր Հարությունյան 077344053
գ․ Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան 2, Մանվել Հարությունյան 093512095
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պատասխանատու անձ՝ Կարեն Թաթուլյան, 099041400 ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:53:24