Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն

26.09.2023

 Նախօրեին կայացած խորհրդակցությանը ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին մարզերում տեղավորելու հետ կապված մի շարք կազմակերպական հարցեր։
Իրավիճակով պայմանավորված` բոլոր մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որում ներգրավված են ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմերի և համայնքապետարանների աշխատակիցներ։
Աշխատանքային խմբերը ընդունելու են բռնի տեղահանվածներին՝ զբաղվելով նրանց
տեղաբաշխումից մինչև այլ կարիքների ապահովման հարցերով։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տեղավորման և կարիքների գնահատման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև համայնքերը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11