Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղերձը անկախության օրվա առթիվ

21.09.2023

 Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր անկախության 32-րդ տարեդարձն է։
Հայ ժողովուրդը, ինչպես իր դարավոր պատմության ընթացքում, այսօր էլ անցնում է ծանրագույն մաքառումի, ազատ ու անկախ ապրելու արդար պայքարի ճանապարհով։ Աշխարհաքաղաքական վերադասավորումների հորձանուտում մենք առավել քան երբևէ պիտի շարունակենք ջանալ Հայաստանի անկախությունն ամրապնդելու, ինքնիշխան երկրում ապրելու և արարելու համազգային կամքն իրագործել։
Սիրելի՛ հայրենակիցներ,
այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար պետք է ազգովի համախմբվենք մեր պետության և պետականության շուրջը, միավորենք մեր կամքն ու միտքը, հայի անպարտելի ներուժն ու ողջախոհություն ցուցաբերենք հանուն մեր բարձրագույն արժեք Հայաստանի Հանրապետության անկախության պահպանման։
Գլուխ եմ խոնարհում հայրենիքի համար նահատակված հայ քաջերի հիշատակի առջև, նրանց փառքը հավերժ է։
Ուժ ու կորով բոլորիս։
Աստված պահապան հայ ժողովրդին։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11