Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը եղել է Ապարան համայնքում և դիտարկել տարբեր բնակավայրերի դպրոցներում իրականացվող դպրոցաշինական ծրագրերի ընթ
19.09.2023
Աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը, նախագծող ընկերության ներկայցուցիչներ Արմինե Գուլոյանը և Խաչիկ Խաչատրյանը այցելել են Ապարանի թիվ 2, Ափնայի, Հարթավանի, Բերքառատի, Արագածի թիվ 1, Արագածի թիվ 2, Եղիպատրուշի, Գեղադիրի դպրոցներ։
Նշված կրթօջախներում իրականացվում են մարզադահլիճների, բակերի վերանորոգման, ջեռուցման համակարգերի ներդրման և շենքային պայմանների բարելավմանն ուղղված այլ աշխատանքներ, որոնց որակի և կատարման ժամկետների հետ կապված՝ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ հանձնարարականներ են տվել շինարարներին։
Առաջիկայում շինաշխատանքները կավարտվեն և հանդիսավորությամբ կբացվեն դպրոցների վերանորոգված հատվածները։