Արագածոտնի մարզն ակտիվ մասնակցություն է ունեցել Համահայկական ամառային 8-րդ խաղերին, ինչը հնարավոր է դարձել Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների մշակույթի և սպորտի ոլորտի աշխատակիցների ներդրած միասնական ջանքերի շնորհիվ։ Խաղերի անցկացմանն աջակցող կազմակերպական աշխատանքներում ներգրավված անձանց, մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին ու նրանց մարզիչներին այսօր շնորհակալագրեր հանձնեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Ողջույնի խոսքում մարզպետը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր բարձր են պահել մարզի անունը, դրվատեց նրանց ցուցաբերած ջանասիրությունն ու հաջողության հասնելու մոտիվացիան։ Սերգեյ Մովսիսյանը կարևորեց մարզպետի աշխատակազմ-համայնքապետարաններ ակտիվ գործակցությունը և նշեց, որ թիմային աշխատանքով է կերտվում հաջողությունը։ Նա մարզիկներին մաղթեց նորանոր ձեռքբերումներ, ապա լսեց մարզում համապատասխան մարզաձևերը զարգացնելու վերաբերյալ նրանց ու մարզիչների առաջարկությունները, պատրաստակամություն հայտնեց սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանն աջակցելու։
Այսպիսով, մարզպետի անունից շնորհակալագրեր հանձնվեցին Աշտարակի, Թալինի, Ապարանի, Ծաղկահովիտի, Ալագյազի համայնքապետարանների ԿՄՍ վարչության պետերին, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության 2 աշխատակցի, հրաձգություն, բազկամարտ, լողափնյա վոլեյբոլ մրցաձերից 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրած մարզիկ-մարզուհիներին։
Շնորհավորում ենք և մաղթում մարզական նոր նվաճումներ։