Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզը՝ «Արվեստների և արհեստների» միջազգային ամենամյա փառատոնի ակտիվ մասնակից

11.09.2023

 «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնն այս տարի նշել է իր 10-ամյա հոբելյանը։

Սեպտեմբերի 9-ին Դիլիջանում կայացած ամենամյա փառատոնին մասնակցել են ՀՀ մարզերի, դեսպանությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են իրենց մշակույթը, ավանդական արհեստները, զբոսաշրջային գրավչությունները, ազգային խոհանոցն ու սովորույթները։
Փառատոնին իր մասնակցությունն է ունեցել Արագածոտնի մարզը՝ առանձին տաղավարով ներկայացնելով մարզի գունեղ մշակույթը։ Ներկա են եղել Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը և մարզպետի օգնական Մերի Դատումյանը։
Տարիներ շարունակ, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ, փառատոնին իր բարձր մակարդակով մասնակցությունն է ունենում Արագածոտնի մարզը՝ միջոցառման շուրջը համախմբելով մարզի համայնքների մշակութային կենտրոններին, արվեստի դպրոցներին, անհատ ստեղծագործողներին, ինչի համար փառատոնի կազմակերպիչները մարզպետի աշխատակազմին են հանձնել մրցանակ ու հավաստագիր։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24