Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությանը մասնակցեցին 20-ից ավելի անձինք

08.09.2023

 Սեպտեմբերի առաջին աշխատանքային շաբաթը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ամփոփեց քաղաքացիների հետ հանդիպումներով։

Ընդունելության օրվա շրջանակում մարզպետն իր աշխատասենյակում հյուրընկալեց 2 տասնյակից ավելի քաղաքացիների։ Շուրջ 2 ժամ տևած առանձնազրույցների ընթացքում Սերգեյ Մովսիսյանը ծանոթացավ քաղաքացիներին մտահոգող սոցիալական, աշխատանքային, կենցաղային և այլ բնույթի հարցերին, իր լիազորությունների շրջանակում խոստացավ լուծում տալ դրանց։
Մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ներգրավմամբ, քաղաքացիների խնդիրների լուծումներն ընթացք ստացան։
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ աշխատանքային յուրաքանչյուր ուրբաթ մարզպետի մոտ ընդունելության օր է, որին մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել նախօրոք, հեռ.` (0232) 3-24 64:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:33:47