Տպել
Նորություններ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետին
05.09.2023
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավարության անդամների մասնակցությամբ այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանին և նրան հաջողություն մաղթեց նոր աշխատանքում։
Հաջորդիվ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրեց «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքի մասին որոշակի տեղեկատվություն՝ անդրադառնալով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Օհանավանի դպրոց կատարած երեկվա այցի արդյունքներին։
Խորհրդակցությունը շարունակվեց վարչության պետերի զեկուցումներով․ մարզպետին ներայացվեց կրթական ու մշակութային, ֆինանսական, գյուղատնտեսական, զարգացման, անձնակազմի կառավարման և այլ ոլորտների ընթացիկ աշխատանքների և առկա խնդիրների մասին տեղեկատվություն, ինչպես նաև առաջիկա միջոցառումների ժամանակացույցը։
Ոլորտային պատասխանատուները մարզպետից ստացան հանձնարարականներ։