Տպել
Նորություններ
Գիտելիքի օրն Արագածոտնում
02.09.2023
Արագածոտնի մարզի բոլոր դպրոցներում Գիտելիքի օրը նշանավորվել է նոր ուսումնական տարվա մուտքն ազդարարող միջոցառումներով, որոնց մի մասին ներկա են գտնվել Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները և գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ընթերցել մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքներ հղել դպրոցականներին։
Ծաղկահովիտ համայնքում գտնվող Նորաշենի Ռաֆիկ Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ վաստակաշատ մանկավարժ Ռաֆիկ Հարությունյանի կիսանդրու բացումը։ Հենց նրա անունն է կրում դպրոցը, որտեղ երեկ տոնախմբությամբ դպրոցականներն ու համագյուղացիները եկել էին տոնելու Գիտելիքի և դպրության օրը։ Հանդիսությանը ներկա էին մարզպետի աշխատակազմի ղեկավարության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։Միջոցառման ընթացքում արժևորվել է մանկավարժ Ռաֆիկ Հարությունյանի վաստակն ու գյուղի և դպրոցի կայացման գործում թողած ավանդը։
Սիրելի՛ դպրոցականներ, 2023-2024 ուսումնական տարում բոլորիդ բարի երթ ու գիտելիքաշատ շրջան ենք մաղթում։