Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում շահագործման հանձնվեց «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով վերակառուցված առաջին դպրոցը․ Օհանավանում Գիտելիքի օրը նշվեց ԿԳՄՍ փոխնախարարի մասնակցությամբ

01.09.2023

 Օհանավանի միջնակարգ դպրոցի 350 աշակերտների համար նոր ուսումնական տարվա մեկնարկը կրկնակի տոն դարձավ․նրանք տարին սկսեցին Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով վերակառուցված ու նոր գույքով կահավորված իրենց դպրոցում։

Նորակառույց կրթօջախի կարմիր ժապավենը կտրեցին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը։
Ողջույնի խոսքում Արաքսիա Սվաջյանը շնորհավորեց Գիտելիքի և դպրության օրն ու հույս հայտնեց, որ նոր ու ժամանակակից կրթական միջավայրը էլ ավելի կբարձրացնի դպրոցականների սովորելու մոտիվացիան։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի սեպտեմբերմեկյան շնորհավորանքը ներկաներին փոխանցեց ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը։
Դպրոցաշինական այս մեծ ծրագրի իրականացման գործում ներդրած ջանքերի համար դպրոցի տնօրենը և տեղացիները շնորհակալական խոսքեր ուղղեցին Կառավարությանն ու Արագածոտնի մարզպետի աշխատակազմին՝ վստահեցնելով, որ նոր դպրոցը կրթության նոր որակ է բերելու գյուղին։
Փոխնախարարը մարզպետի աշխատակազմի ղեկավարության ներկայացուցիչների և տնօրենի հետ շրջեց դպրոցի մասնաշենքերով, ծանոթացավ կատարված աշխատանքներին, լաբորատորիաների համար նախատեսված դասասենյակներին, վոլեյբոլի բացօթյա մարզադաշտին։
Պաշտոնատար անձանց, հյուրերի և ծնողների մասնակցությամբ կայացած հանդիսավոր բացումից ու պարային և երաժշտական կատարումներից հետո երկար հնչեց նոր շունչ ստացած դպրոցի զանգն ու տոնական տրամադրություն հաղորդող դասասենյակները հյուրընկալեցին աշակերտներին։ Ուսումնական տարին սկսված է։
Շնորհավորում ենք և մաղթում արդյունավետ ուսումնաշրջան։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24