Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի առիթով

01.09.2023

 Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, կրթության և գիտության ոլորտի աշխատակիցներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առիթով։ Կրթության հարգն իմացող յուրաքանչյուր ոք կհաստատի, որ այս օրը մեր կյանքում գիտելիքի դերն արժևորելու լավագույն ակնթարթներից է։

Ամեն սեպտեմբերի 1 տոնելիս մենք վերաիմաստավորում ենք կրթության դերը մեր անձնական, հանրային, պետական և ինչու ոչ՝ աշխարհաքաղաքական տիրույթներում։ Մարտահրավերներով լի մերօրյա իրականությունում ամենազորեղ զենքն է կրթությունը։ Ես ուզում եմ, որ տոգորվեք աշխարհը գիտելիքով փոխելու հավակնոտ երազանքներով և սկսեք համարձակորեն կյանքի կոչել դրանք․․․Իսկ այդ երազանքների իրականացումն սկսվում է դպրոցից։
Լինելով մարզում կրթության որակի պատասխանատուներից՝ վերահաստատում եմ՝ մրցունակ կրթությունն այլընտրանք չունի։
Վերջին տարիներին մեր կողմից իրականացվող դպրոցաշինական ծրագրերի նպատակը ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումն է, արդիական կրթական միջավայրի ձևավորումը։ Այս համատեքստում ուզում եմ արձանագրել, որ ամենամեծ կրթական բարեփոխումները մեկնարկել են պետական հովանու ներքո․ աննախադեպ բազմաշերտ բարեփոխումներ, որոնց վերջնանպատակը ուժեղ կրթություն-ուժեղ պետություն ունենալն է։
ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում միայն մեր մարզում մինչև 2026 թվականը կկառուցվեն ու կվերակառուցվեն 22 հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնցից մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, մյուսներում կմեկնարկեն առաջիկայում։ Սա նշանակում է, որ մենք արդեն իսկ շոշափում ենք կրթական ծանրակշիռ բարեփոխումների արդյունքը, և ամեն ինչ արվում է, որ դուք լավ սովորեք։
Սիրելի՛ աշակերտներ, դպրոցական տարիները հիմնարար գիտելիք ամբարելու անփոխարինելի ժամանակահատված են, ուստի, հորդորում եմ, որ տարին սկսեք սովորելու մեծ կամքով և ի վերջո ձերը դարձնեք աշխարհի ամենաուժեղ ռեսուրսը՝ գիտելիքը։
Շնորհավոր Սեպտեմբերի 1։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07