Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ

31.08.2023

 Արագածոտնում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն։Այն վարեց Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը։

Աշխատանքային խմբի ղեկավար ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Դմիտրի Պետրոսյանը զեկուցեց հրդեհների կանխարգելման նպատակով այս տարի իրականացված աշխատանքների մասին՝ կանգ առնելով օգոստոսի 15-ին Ծաղկեվանքի մոտակայքում բռնկված հրդեհի մարման ուղղությամբ իրականացված միջոցառումների, ներգրավված միջոցների վրա։
Նշելով, որ աշնան որոշակի ժամանակահատված ևս համարվում է հրդեհավտանգ սեզոն, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը խոսեց հրդեհների կանխարգելման, մարման, հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ բնակչության իրազեկման ուղղությամբ միջոցառումների կազմակերպման հարցում համագործակցային ու հետևողական աշխատանքի կարևորության մասին։ Նա ամփոփեց ընթացիկ աշխատանքներն ու հանձնարարականներ տվեց խմբին։
Հավելենք, որ աշխատանքային խումբն ստեղծվել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշմամբ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11