Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընդլայնված խորհրդակցությունն ուղղված էր երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելմանը

30.08.2023

 Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների, համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, դպրոցների տնօրենների և ՆԳՆ աշխատակիցների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հայտնվելու ռիսկի գոտում գտնվող երեխաների բացահայտման աշխատանքների ակտիվացմանն ուղղված քննարկում։

Արտահերթ խորհրդակցության դրդապատճառը անչափահաս երեխաների նկատմամբ համացանցում վերջերս տարածված բռնության դեպքն էր։
Ողջույնի խոսքում Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, ընդգծելով հարցի կարևորությունը, նշեց, որ երեխաների ընտանեկան բռնության ենթարկվելու դեպքերի կանխարգելման գործում անելիք ունենք բոլորս և ոչ մի կերպ չպետք է անտարբեր մոտեցում ցուցաբերենք։Նա արձանագրեց, որ թեև շարունակաբար խոսվում է դեպքերը կանխարգելելու մասին և հարցը հանրային հնչեղություն է ստանում, այնուամենայնիվ, ընտանեկան բռնությունների դեպքերը էականորեն չեն նվազում։
Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության աշխատակից Լուիզա Ղարիբյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց աշխարհում բռնության ենթարկվող երեխաների թվի մասին վիճակագրական տվյալների վրա և հորդորեց համատեղ աշխատանքով հասնել դրանց թվաքանակի ցանկալի կրճատմանը։
Քննարկումն ավարտվեց ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման գործում համագործակցությունն ամրապնդելու պայմանավորվածությամբ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07