Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հոկտեմբերին Ագարակում կնշվի գյուղի վերածննդի 15֊ամյակը, տեղի կունենա շարոցի (քաղցր սուջուխի) փառատոն․ մարզպետի մոտ հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպական հարցերը

25.08.2023

 Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգում բնակվող, ծնունդով Արագածոտնի Ագարակ գյուղից բարերար Հրաչյա Պողոսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերին Ագարակ գյուղում նախատեսվող մեծ միջոցառման` գյուղի վերածննդի 15֊ամյակը և ընկույզով շարոցի կամ ինչպես առավել հայտնի է ժողովրդի շրջանում՝ քաղցր սուջուխի փառատոնի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Միջոցառումն անցկացվելու է Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ։
Ողջունելով մշակույթի, կրթության, սպորտի և այլ ոլորտներում 150֊ից ավելի բարեգործական ծրագրեր կյանքի կոչած բարերարին՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ կարևորում է հատկապես գյուղական համայնքներում ազգային փառատոնների անցկացումը, ժողովրդական ավանդույթներն ու արժեքները հանրահռչակող միջոցառումները, որոնք նոր գույն են հաղորդում մարզի մշակութային կյանքին։ Մարզպետը պատրաստակամություն հայտնեց միջոցառման կազմակերպմանը բարձր մակարդակով աջակցելու։
Բարերարն էլ խոստացավ՝ փառատոնը, որում խտացված են լինելու մի քանի ուշագրավ միջոցառումներ, իսկական տոն է դառնալու ոչ միայն Ագարակի, այլև ողջ մարզի բնակիչների համար։
Հանդիպման ավարտին Հրաչյա Պողոսյանը մարզպետին նվիրեց իր մասին պատմող հաստափոր գիրքը, որը ներկայացնում է բարեգործի երկարամյա հասարակական, մարդասիրական ու հայրենանվեր գործունեությունը։ Նշենք, որ Հրաչյա Պողոսյանն իր բարեգործական գործունեության համար արժանացել է տասնյակ հեղինակավոր մրցանակների, ստացել է մի շարք «Պատվավոր քաղաքացու» կոչումներ։ Նա բազում բարեգործական ներդրումներ է կատարել նաև հայրենի Արագածոտնի մարզում։
Մշակութային միջոցառման օրակարգը մշակման փուլում է,մանրամասներ կներկայացնենք առաջիկայում։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11