Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լուծում են ստանում քաղաքացիների խնդիրները

18.08.2023

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց մեկ տասյակից ավելի քաղաքացիների․ աշխատանքային շաբաթը մարզպետն ամփոփեց մարզի բնակիչների հետ հանդիպմամբ։

Նրանց հետ զրույցում մարզպետն ընդգծեց, որ իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում հետևողական է լինելու բնակիչերի խնդիրների լուծման ու նրանց կենսապայմանների բարելավման գործում։
Քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրներն արձանագրվեցին աշխատակազմի մասնագետների կողմից, լուծումներին, մարզպետի միջնորդությամբ, ընթացք տրվեց։
Հարգելի՛ քաղաքացիներ, մարզպետի մոտ ընդունելության օրվան կարող եք մասնակցել յուրաքանչյուր ուրբաթ՝ նախապես հերթագրվելով, hեռ․ (0232) 3 24 64 :
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26