Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղկեվանքի մոտակայքում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, տարածքը վերահսկվում է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության կողմից

15.08.2023

 Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:29-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ստորոտին՝ Ծաղկեվանքի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։

Այս կապակցությամբ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության 6 օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (ընդհանուր 47 փրկարար)։
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Դմիտրի Պետրոսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ հրդեհն ամբողջությամբ մարված է, տարածքը հսկողության տակ է՝ հրդեհի վերսկսումը բացառելու նպատակով։
«Մոտ 30 հա խոտածածկ տարածք է այրվել, հրդեհի վերջին օջախը եղել է անտառի հարակից հատվածը։ Պետք է նշեմ, որ հրդեհաշիջմանը մասնակցել են Աշտարակի թիվ 19 ՀՓՋ-ի ողջ անձնակազմը՝ հրամանատարի մասնակցությամբ և Ապարանից 10 փրկարար ծառայող ՀՓՋ՝ հրամանատարի գլխավորությամբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցել են նաև Արագածոտնի անտառտնտեսության աշխատակիցներ»,-Արագածոտնի մարզպետի աշխատակազմին փոխանցեց հրդեհաշիջման ղեկավար Դմիտրի Պետրոսյանը։
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնենք, որ ՀՀ-ում ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Նկատված հրդեհի կամ ծխի դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 911 հեռախոսահամարին:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24