Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզային նշանակության ճանապարհները սպասարկող 4 ճանապարաշինական ընկերությունների տնօրենների հետ
14.08.2023
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզային նշանակության ճանապարհները սպասարկող 4 ճանապարաշինական ընկերությունների տնօրենների հետ՝ խիստ հանձնարարելով հետևողական լինել պայմանագրով նախատեսված կետերի կատարման հարցում։
Ճանապարհների կահավորումից մինչև պահանջվող այլ աշխատանքի իրականացումը պետք է լինի պատշաճ որակի․ ընդգծեց մարզպետը։
Նա կանգ առավ նաև տեխնիկաների համալրման հետ կապվող հարցերի վրա՝ նշելով, որ ձմեռը սարերի հետևում չէ, և անհրաժեշտության դեպքում հենց այսօրվանից պետք է զբաղվել համապատասխան տեխնիկայի համալրման հարցով։
Ընկերությունների տնօրենները, իչպես նաև հանդիպմանը ներկա, ոլորտը համակարգող մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները ստացան հանձնարարականներ՝ ուղղված սպասարկման որակի բարձրացմանը։