Տպել
Նորություններ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է Քայլ դեպի տուն ծրագրի ամփոփիչ հանդիպմանը
11.08.2023
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած, ծրագրի շահառու շուրջ 600 պատանիներ մի քանի հերթափոխով այս ամառ հյուրընկալվել էին Բյուրականում գտնվող ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազայում, իսկ այսօր արդեն ճամբարականների հերթական խումբը հայրենիքին հրաժեշտ էր տալիս, ինչի առիթով Բյուրականում կազմակերպվել էր ծրագիրն ամփոփող հանդիպում:
Միջոցառմանը մասնակից էին Սփյուռքի գլխավոր հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը,Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Սերգեյ Մովսիսյանը ջերմորեն ողջունեց սփյուռքահայ երիտասարդներին, հորդորեց հայրենիքի հետ կապը միշտ ամուր պահել, միասնական լինել: Մարզպետը կարևորեց երիտասարդների հայրենաճանաչ լինելը, կոչ արեց լավ ուսումնասիրել մայրենի լեզուն, պատմությունն ու մշակույթը՝ վստահություն հայտնելով, որ Քայլ դեպի տուն ուսումնաճանաչողական ծրագրի շրջանակում նրանք արդեն իսկ բարելավել են իրենց իմացությունը:
Հանդիպումն ավարտվեց կրկին հայրենիք վերադառնալու երիտասարդների խոստումով: