Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և Տաշքենդի շրջանի փոխնահանգապետ Նաջմիդին Շարիպովը քննարկել են երկու վարչատարածքային միավորների միջև գործակցության հնարավորությունները
07.08.2023
Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը առանձին հանդիպում է ունեցել Տաշքենդի շրջանի փոխնահանգապետ Նաջմիդին Շարիպովի հետ և քննարկել Արագածոտնի մարզի և Տաշքենդի միջև համագործակցություն սկսելու հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը։
Տեղի ունեցած զրույցի ընթացքում երկու վարչատարածքային միավորների ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համագործակցության հուշագիր կնքելու, ինչպես նաև փոխադարձ այցելություններ կազմակերպելու և տեղում դիտարկելու փոխգործակցության ոլորտները։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը զրուցակցին է ներկայացրել Արագածոտնի ներդրումային գրավչությունը, տնտեսության զարգացող ճյուղերը։ Մասնավորապես, ակնկալվում է համագործակցություն տնտեսական ոլորտում՝ արտահանում-ներմուծում կազմակերպելու ուղղությամբ։