Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկա է գտնվել Համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացմանը․ խաղերին Արագածոտնի մարզից մասնակցում է 245 մարզիկ

06.08.2023

 «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո երեկ հանդիսավորությամբ մեկնարկեցին Համահայկական ամառային 8-րդ խաղերը:

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի մի խումբ ներկայացուցիչներ, համայնքապետեր, համայնքապետարանների աշխատակիցներ իրենց մասնակցությամբ խրախուսել են աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանի մարզերից ու Ստեփանակերտից ժամանած երիտասարդ մարզիկներին։
Նշենք, որ Արագածոտնն այս տարի խաղերին մասնակցում է 245 մարզիկներով։ Խաղերի շրջանակում որոշ մարզաձևերի առաջնություններ կանցկացվեն Արագածոտնում։
Խաղերին մաղթում ենք բարի երթ, մարզիկներին՝ առողջ մրցապայքար ու հաղթանակներ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24