Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարևորելով ազգային մշակույթը, ոգեղեն արժեքներն ու ինքնագիտակցությունը.«Զարկ ֆեսթ» փառատոնը՝ հայկականի ու հայրենասիրության մասին

22.07.2023

 Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի Քաղենիի ամրոցի տարածքում տեղի ունեցավ «Զարկ ֆեսթ» մշակութային փառատոնը, որը համախմբել էր տեղացիներին, մայրաքաղաքից և արտերկրից ժամանած հյուրերի:

Ներկա էին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքապետեր, պաշտոնատար այլ անձինք:
Փառատոնը ազգային ոգու, ինքնագիտակցության, ոգեղենության, մշակութային արժեքների կարևորության մասին էր:
Հանդիսականները վայելեցին ազգային երգ ու պար՝ նշանավոր համույթների ու ազգագրական խմբերի, սիրված կատարողների մասնակցությամբ, ունկնդրեցին Արագածոտնի մարզի պատմամշակութային վայրերի, այդ թվում՝ Քաղենիի ամրոցի մասին ուշագրավ տեղեկություններ:
«Զարկ ֆեսթ»-ի կոչն էր՝ զարկով ամրացնել ազգային ինքնագիտակցությունը, ճանաչել ու հանրահռչակել մեր մշակութային հարուստ ժառանգությունը:
Փառատոնը կազմակերպվել էր «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո։
Ըստ էության, այն առաջին անգամ էր անցկացվում, հետայսու կկազմակերպվի ամեն տարի՝ տարբեր մարզերում:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06