Տպել
Նորություններ
Գրոսմայստերների մասնակցությամբ խաղաշարը նվիրված էր Շախմատի միջազգային օրվան
20.07.2023
Արագածոտնի մարզի 65 դպրոցահասակ շախմատիստներ այսօր մասնակցեցին միջազգային գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանի, Լևոն Բաբուջյանի և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի մասնակցությամբ համաժամանակյա խաղաշարի, որը կազմակերպվել էր Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ Խաղաշարը նվիրված էր Շախմատի միջազգային օրվան։
Դպրոցահասակ շախմատիստների համար օրը հիշարժան էր, քանի որ նրանց համար սա բացառիկ հնարավորություն էր միջազգային գրոսմայստերների հետ ուժերը չափելու։
Ուշագրավ է, որ պատանի շախմատիստ Դավիթ Դավթյանը ոչ-ոքի խաղաց միջազգային գրոսմայստեր Լևոն Բաբուջյանի հետ։
Արագածոտնի մարզպետի աշխատակազմը գրոսմայստերներին շնորհակալագրեր հանձնեց խաղաշարն անցկացնելու համար։