Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայկական ավանդական երաժշտության հմայքը ներկայացվեց «Թագպարն ու hայ ազգային նվագարանները» մշակութային միջոցառմանը

20.07.2023

 «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Բյուրականում տեղի ունեցավ «Թագպարն ու hայ ազգային նվագարանները» մշակութային երեկույթը, որի մասնակիցն էին մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մշակութասերներ, հյուրեր։

Միջոցառումը հագեցած էր տեղեկատվությամբ․«Թագպար» նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց հայկական ազգային նվագարանների ստեղծման պատմությունը, ավանդական երաժշտական ստեղծագործություններ։
Ծիրանափողի, դհոլի, փողային ու հարվածային ազգային գործիքների ողջ հմայքն ու ելևէջները «Թագպար» նվագախմբի տղաները ներկայացրին մասնագիտական լույսի ներքո։
Միջոցառումն ամփոփվեց պարատոնով, որը հայկական պարերի շուրջ համախմբեց մասնակիցներին։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06