Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամառային անվճար ճամբար մեկնեցին Արագածոտնի մարզի ևս 125 փոքրիկներ․ մեկնարկեց հանգստի ծրագրի 2-րդ հերթափոխը

20.07.2023

 ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող անվճար ամառային հանգստի ծրագրի 2-րդ հերթափոխի շրջանակում այսօր առավոտյան Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները Ծաղկաձորի «Լավա աղբյուր» մանկական ճամբար ուղեկցեցին ծրագրի շահառու ևս 125 փոքրիկների։Նրանք Ծաղկաձորում կհանգստանան հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը։

Արագածոտնի մարզից այս տարի նշված ծրագրի շահառու են 250 երեխաներ։ Ճամբարում ժամանցը հագեցած է ուսուցողական, ճանաչողական ու ժամանցային միջոցառումներով։
Այսօր երեխաներին ուղեկցել են մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, բուժաշխատողներ, անվտանգ տեղաշարժը դեպի ճամբար ապահովել են ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցները։
Նշենք, որ ծրագրի շահառու են զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների, աշխարհազորայինների, ինչպես նաև ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների, Արագածոտնում բնակվող արցախցի ընտանիքների 7-13 տարեկան երեխաները։
Մեր փոքրիկներին մաղթում ենք բարի հանգիստ:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26