Տպել
Նորություններ
«Ախթամար» աղջիկների ֆուտբոլի ակադեմիան տոնել է կազմավորման 1-ամյակը
11.07.2023
Մարզական ու մշակութային դիտարժան ցուցադրություններով Արագածոտնի մարզի «Ախթամար» աղջիկների ֆուտբոլի ակադեմիան տոնել է կազմավորման 1-ամյակը։
Իր տեսակի մեջ աղջիկների ակադեմիան միակն է Հայաստանում, ունի 7-15 տարեկան 250 սան, 15 թիմ, որոնք ակտիվորեն մասնակցում են տարատեսակ մանկապատանեկան առաջնությունների և արձանագրում հաջողություններ։
Միջոցառմանը մասնակցել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, հյուրեր։
Միջոցառման ընթացքում ակադեմիայի գործադիր տնօրեն, ՀՖՖ Արագածոտնի մարզի ներկայացուցիչ Նարեկ Էլոյանը և ակադեմիայի նախագահ, ավստրալահայ Խաչիկ Կորկյանը ներկայացրել են «Ախթամար»-ի զարգացման հեռանկարները, առաջիկա անելիքներն ու նպատակները։ Նրանց խոսքով՝ «Ախթամար»-ը Հայաստան է բերում աղջիկների ֆուտբոլի օտարերկրյա առաջավոր փորձը, ինչը հնարավորություն է տալիս մարզուհիներին ոչ միայն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ, այլև սովորել լեզուներ, տիրապետել էթիկետի կանոններին և այլն։ Այսինքն, ակադեմիան իր սաների համար ոչ միայն ֆուտբոլ սովորելու, այլև զարգանալու, առողջ ապրելակերպ որդեգրելու և կայանալու յուրատեսակ միջավայր է։
Շնորհավորում ենք 1-ամյակի առիթով և մաղթում անխափան ընթացք։