Տպել
Նորություններ
Շնորհավո՛ր Սահմանադրության օր։
05.07.2023
Սիրելի՛ հայրենակիցներ,
ներկայում վճռականորեն աշխատելու և ապագայի հանդեպ հուսավառ տրամադրվածությամբ շնորհավորում եմ բոլորիս՝ ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։
Առանցքային նշանակությամբ պետական այս տոնը ամեն հայի համար պետք է խորհելու, իր ապրելն ու գործելը վերաիմաստավորելու լավ առիթ դառնա։
Սահմանադրությունը մեր ինքնիշխանությունն ամրագրող ու պետության նկարագիրը բնութագրող մայր օրենքն է, որի առջև հավասար ենք բոլորս։
Աներկբայորեն, օրենքն իմանալով ու հարգելով, յուրաքանչյուրս աջակցում ենք ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման բազմաշերտ գործընթացին, ներդրում ենք ունենում քաղաքացիական հասարակության կերտման գործում։
Ես վստահ եմ՝ մեր հետևողականությամբ մենք կարող ենք ունենալ տնտեսական, մշակութային, իրավական ու քաղաքական զարգացած ու բարձր մակարդակի փոխհարաբերություններով ժողովրդավարական հասարակություն, որտեղ ամեն քաղաքացի հստակ պատկերացնում է իր դերն ու նշանակությունը։
Միայն մեր մեջ պետականամետ մտածողություն զարգացնելով ու դրանով մյուսների համար օրինակ դառնալով մենք կարող ենք ունենալ մեր երազանքի զարգացած, ուժեղ ու մրցունակ պետությունը։
Ի գործ։
Շնորհավո՛ր Սահմանադրության օր։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ