Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհակալ ենք ձեր մատուցած ծառայությունների համար, դուք ձեր առջև դրված մարտական խնդիրները պատվով եք կատարել․Արագածոտնի մարզպետը մեդալներ հանձնեց Հայաստանում, Արցախում և Սիրիայում մարտական գ

04.07.2023

 

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ուժային կառույցների մարզային ներկայացուցիչների հետ այսօր իր աշխատասենյակում հյուրընկալեց Հայաստանում, Արցախում և Սիրիայում մարտական գործողությունների մի խումբ մասնակիցների և նրանց հարազատներին՝ ՀՀ նախագահի, Արցախի նախագահի, ՌԴ ՊՆ-ի կողմից շնորհված պետական պարգևները (մեդալներ) հանձնելու նպատակով:
Մարզպետը, շնորհավորելով նրանց, դրվատանքի խոսքեր հղեց հայրենիքին մատուցած ծառայությունների և խաղաղասիրական առաքելության և արիությամբ աչքի ընկնելու համար, ապա մաղթեց, որ այսուհետ աշխատեն ու ծառայեն միմիայն խաղաղ պայմաններում։
«Շնորհակալ ենք ձեր մատուցած ծառայությունների համար, դուք ձեր առջև դրված մարտական խնդիրները պատվով եք կատարել»,-նշեց Սերգեյ Մովսիսյանը։
Այսպիսով, մեդալներ են շնորհվել Արագածոտնի մարզի բնակիչներ Հմայակ Ադամյանին, Արման Ծատուրյանին,Սամվել Պարզյանին, Հայրապետ Ազիզյանին, Օլինկա Մնացականյանին։
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր ձեռքբերումներ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06