Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բնակարանի գնման վկայագրեր՝ Արագածոտնի մարզի 7 ընտանիքի

04.07.2023

 1988-1992 թթ․ Ադրբեջանից բռնագաղթած և այս ընթացքում Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար 2019 թ.ից գործող բնակապահովման ծրագրի 4-րդ փուլի շրջանակում այսօր բնակարանների գնման վկայագրեր ստացավ Արագածոտնի մարզի 7 ընտանիք։

Վկայագրերը հանձնեցին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյան և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Մարզպետն իր շնորհավորական խոսքում նշեց, որ ի ուրախություն բոլորի՝ հաջողությամբ կյանքի է կոչվում ՀՀ Կառավարության որոշմամբ իրականացվող շատ կարևոր ծրագիր, որն ուղղված է բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման գործընթացին օժանդակելուն։
Ծրագրի նշանակության ու դրա հետևողական իրականացման մասին խոսեց նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալը։
Ծրագրի շահառուներն իրենց գոհունակությունը հայտնեցին Կառավարության ներկայացուցիչներին և տուն շտապեցին՝ նոր, ավելի բարեկեցիկ բնակարան ձեռքբերելու գործին ձեռնամուխ լինելու։
Հավելենք, որ ըստ շահառու ընտանիքի անդամների թվի՝ հատկացվում է համապատասխան քանակի սենյակներով բնակարանի գնման վկայագիր: Բնակարանի գնման վկայագրերի արժեքը հաշվարկվել է Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի շուկայի 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տվյալ համայնքի քաղաքային բնակավայրերում ձևավորված բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջինացված գներով:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26