Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատգամավորներ Արուսյակ Մանավազյանի և Լիլիթ Կիրակոսյանի հետ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շրջայց է կատարել Ծաղկահովիտ, Ապարան և Ալագյազ համայնքներում, հանդիպել քաղաքացիների հետ

03.07.2023

 Աշխատանքային այցով այսօր Արագածոտնի մարզում էին ԱԺ պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը և Լիլիթ Կիրակոսյանը։ Պատգամավորներին իր աշխատասենյակում ընդունեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ մարզի զարգացման ծրագրերի քննարկման նպատակով։

Մասնավորապես, անդրադարձ կատարվեց պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացիկ աշխատանքներին, շեշտադրվեցին դպրոցաշինական ծրագրերը։
Նշվեց, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարվա սուբվենցիոն ծրագրերի թիվն անհամեմատ ավելի է։
Հաջորդիվ մարզպետն ու պատգամավորներն ուղևորվեցին համայնքներ՝ տեղում ծանոթանալու կատարված ծրագրերի արդյունքներին և առկա խնդիրներին։
Ծաղկահովիտ, Ալագյազ և Ապարան համայնքներում, համայնքապետերի և համայնքապետարանների պաշտոնատար այլ անձանց հետ նրանք դիտարկեցին կատարված գազաֆիկացման, ասֆալտապատման և այլ աշխատանքները, զրուցեցին քաղաքացիների հետ, պատասխանեցին նրանց հուզող հարցերին։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06