Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի 250 երեխաներ անվճար կօգտվեն ամառային հանգստի ծրագրից․ առաջին հերթափոխի շրջանակում ճամբար են մեկնել 125 դպրոցականներ

01.07.2023

 ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ՝ զոհված , հաշմանդամություն ստացած զինծառայողների, աշխարհազորայինների, ինչպես նաև ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների համար կազմակերպվում է ամառային անվճար հանգիստ։

Արագածոտնի մարզից այս տարի նշված ծրագրի շահառու են 250 երեխաներ, որոնց հանգիստը կկազմակերպվի 2 հերթափոխով․ առաջին հերթափոխի մեկնարկն այսօր էր։ Առավոտյան Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հանգստի են ճանապարհել 125 երեխայի, որոնք հուլիսի 1-20-ը ամառը կվայելեն Ծաղկաձորի «Լավա աղբյուր» մանկական ճամբարում։
Դպրոցականների ժամանցը նախորդ տարիների նման հագեցած կլինի ճանաչողական ու հետաքրքիր միջոցառումներով։
Այսօր երեխաներին ուղեկցել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, անվտանգ տեղաշարժը դեպի ճամբար ապահովել են ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցները։
Մեր փոքրիկներին և պատանիներին մաղթում ենք բարի ու հետաքրքրաշարժ հանգիստ։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26