Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետն ընդունեց հաղթանակած մարզիկներին և իրենց ղեկավար կազմին․

26.06.2023

 Մրցույթների ավարտից հետո ՀՀ Արագածոտնի մարզպետ Ս․Մովսիսյանն ընդունեց Աշտարակ քաղաքի «Սևան մարզական ընկերության» մարզադպրոցում հունիսի 1-4-ը անցկացված Մ14 տղաների և աղջիկների վոլեյբոլի Հայաստանի առաջնությանը 2-րդ տեղը գրաված «Աշտարակ» թիմի 11 մարզիկներին, մարզիչին «Սևան մարզական ընկերության» ղեկավարությանը և Երևանում անցկացված «Ըմբշամարտի հիմնադիր Արտաշես Նազարյանին և վաստակաշատ մարզիչներին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական մրցաշար»-ին առաջին տեղ զբաղեցարած երկու մարզիկներին, իրենց մարզիչներին, տնօրենին։

Մարզպետ Ս․Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց մարզիկներին և իրենց մարզիչներին նման բարձր ցուցանիշներ ապահովելու և մրցաշարերին մեր մարզը պատշաճ կերպով ներկայացնելու համար։ Հանձնելով պատվոգրեր՝ մաղթեց նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ։
Նշենք, որ ըմբշամարտի մեր հաղթող մարզիկները հուլիսի 5-9 կմասնակցեն մինչև 15 տարեկան պատանիների ազատ ոճի ըմբշամարտի եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Հունգարիայում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06