Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ս․ Մովսիսյանն ընդունեց «Պատանի հրշեջ-փրկարներ» հանրապետական մարզական առաջնությանը մասնակցած Արագածոտնի թիմին։

26.06.2023

 ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի 02․03․2023թ․ Շ-603-23 հանձնարարականի համաձայն, ՀՀ Արագածոտնի մարզի դպրոցներում ստեղծվել էին « Պատանի հրշեջ-փրկարարների» թիմեր։

Արագածոտնի մարզպետի աշխատակազմը մարզի փրկարար ծառայության պետ Դ. Պետրոսյանի հետ համատեղ իրականացրեց շուրջ երկու ամիս տևած պարապմունքներ՝ ՄՓՎ ենթակա ստորաբաժանումներում և դպրոցներում։
Արագածոտնի մարզի մասնակից թիմը Հանրապետական մարզական առաջնությանը ցուցաբերեց ակտիվ մրցակցություն։
Այդ առիթով՝ Արագածոտնի մարզպետ Ս․ Մովսիսյանը մարզպետի աշխատակազմի ղեկավար անձանց հետ հյուրընկալեց Արագածոտնի մարզի փրկարարական ծառայության վարչության պետ Դ․Պետրոսյանին, Աշտարակի Պ․Պռոշյանի անվան թիվ 3 հ/դ դպրոցի տնօրեն Կ․Ալմասյանին, մասնակից երեխաններին։ Մարզպետը ողջունելով նրանց՝ շնորհակալություն հայտնեց բարձր ցուցանիշ ապահովելու համար, մասնակից երեխաներին հանձնեց շնորհակալագրեր և հուշանվերներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06