Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հյուրընկալել էր դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը հաջողությամբ հաղթահարած աշակերտներին և դպրոցների տնօրենների։
23.06.2023
Ծավալված ջերմ և մտերմիկ զրույցի ընթացքում մարզպետը կարևորեց կրթության դերը երկրի շենացման և հզորացման գործում, իր գոհունակությունը հայտնեց աշակերտների ձեռքբերումների համար և վստահեցրեց, որ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է կրթության որակի բարելավումը, ինչպես նաև դպրոցաշինությունը։ Զրույցի ընթացքում աշակերտները մարզպետին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։ Հանդիպման ավարտին մարզպետը հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից տրված` 1֊ին կարգի մեկ, 2֊րդ կարգի երեք, 3֊րդ կարգի` չորս դիպլոմները, հինգ գովասանագրերը, ինչպես նաև խրախուսական անվանական պարգևներ մարզպետի կողմից։ Անմասն չմնացին այն դպրոցները, որոնք ակտիվ մասնակցություն էին ունեցել օլիմպիադաներին․ տնօրենները պարգևատրվեցին պատվոգրերով։