Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Սասնաշենում տեղի ունեցավ «Անձնային աճը՝ հաջողության ուղի» խորագրով հանդիպում՝ Թալին համայնքի դպրոցականների համար

10.06.2023

 Արագածոտնի մարզպետի աշխատակազմը, կարևորելով նաև ոչ ֆորմալ կրթությունը, դպրոցականների կարողությունների և հմտությունների զարգացումը, կազմակերպեց «Անձնային աճը՝ հաջողության ուղի» խորագրով սեմինար, որը տեղի ունեցավ Վերին Սասնաշեն բնակավայրում, հունիսի 9-ին։

Բանախոսը կառավարման մասնագետ, դասընթացավար Դավիթ Մեջլումյանն էր, մասնակիցները՝ Թալին համայնքի տարբեր բնակավայրերի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ։
Հանդիպումն անցավ ինտերակտիվ մթնոլորտում, Դավիթ Մեջլումյանը խոսեց տեխնոլոգիական ժամանակաշրջանի մարտահրավերների, կարողությունների զարգացման, ներկայացուցչական, բանակցային, առաջնորդական հմտությունների կարևորության, մեդիագրագիտության, ժամանակակից կրթության առանձնահատկությունների շուրջ։ Քննարկվող հարցերի վերաբերյալ աշակերտները տեսակետներ հայտնեցին, բանախոսին ուղղեցին իրենց հարցերը։
Սեմինարի ավարտին Դավիթ Մեջլումյանը աշակերտներին յուրահատուկ նվերներ՝ մեծ պահանջարկ ունեցող էլէկտրոնային շտեմարանի անվճար հասանելիություն ապահովող կտրոններ հանձնեց։
Ոչ ֆորմալ կրթության շրջանակներում իրականացվող նմանօրինակ միջոցառումները շարունակական են։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11