Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն աշխատանքային այցով Ապարանում էր

09.06.2023

 Աշխատանքային շաբաթն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ամփոփեց դեպի Ապարան կատարած համայնքային այցով։ Այցի օրակարգը հագեցած էր։

Համայնքապետ Կարեն Եղիազարյանի հետ մարզպետը հանդիպեց 44-օրյա պատերազմի մասնակից, Վարդենուտի բնակիչ Բաբկեն Ղազարյանին ու հանձնեց նրան շնորհված պետական պարգևը՝ «Մարտական ծառայության մեդալը»։
Աշխատանքային այցի երկրորդ կանգառը Վարդենուտի վարչական շենքի և բնակավայրի փողոցների ասֆալտապատման շինաշխատանքների դիտարկումն էր։ Մարզպետը զրուցեց շինարարների հետ, հավաստիացավ, որ աշխատանքները կատարվում են պատշաճ որակով։
Հաջորդիվ Սերգեյ Մովսիսյանը եղավ Արայի բնակավայրում՝ տեղի հանդիսությունների սրահի շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով։
Այցն ամփոփվեց Շենավանում, որտեղ դիտարկվեց սուբվենցիոն ծրագրով նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքը։
Շրջայցի ընթացքում մարզպետը զրուցեց քաղաքացիների հետ, որոնք ոգևորությամբ և դրական արձագանքեցին Կառավարության և համայնքի կողմից ինտենսիվորեն իրականացվող սուբվենցիոն և համայնքի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այլ ծրագրերի վերաբերյալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11