Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Արագածոտնի մարզպետարան» ֆուտզալի թիմը չեմպիոնական գավաթը հանձնեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանին

02.06.2023

 Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ մարտի 16-ից ապրիլի 23-ն անցկացված «Արագածոտնի մարզի ֆուտզալի գավաթ-2023» առաջնությունում հաղթած «Արագածոտնի մարզպետարան» թիմը չեմպիոնական գավաթը հանձնեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին։

Մարզպետը, շնորհավորելով թիմի անդամներին, նշեց, որ անձամբ հետևել է առաջնության մի քանի խաղի և վստահ է, որ այն անցել է առողջ մրցակցային պայմաններում։ Նրա խոսքով՝ մարզական այս միջոցառումը ոչ միայն առողջ ապրելակերպ քարոզելու, այլև մարզի պետական կառույցների և ՏԻՄ-երի աշխատակիցներին համախմբելու, կապերն ամրապնդելու նպատակ ուներ։
Նշենք, որ առաջնությանը մասնակցել են մարզի պետական կառույցների և ՏԻՄ-երի ներկայացուցիչները, ընդհանուր՝ 9 թիմ։
Առաջնության եզրափակիչ խաղի և հանդիսավոր փակման լավագույն ակնթարթները ներկայացնող տեսանյութը՝ դիտեք այստեղ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42