Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
01.06.2023
Սիրելի՛ երեխաներ, ծնողներ,
Այսօր տոնում ենք Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ինչի առիթով ջերմորեն շնորհավորում եմ։
Օրվա խորհուրդը մեր սրտերը լցնում է ջերմությամբ, միաժամանակ՝ պատասխանատվությամբ ու ավելի լավ աշխատելու եռանդով։
Ես ուզում եմ, որ ամեն երեխա կարողանա լիարժեք վայելել իր մանկությունը՝ իր բոլոր գույներով, իրեն պաշտպանված ու երջանիկ զգա, շրջապատված լինի ծնողական սիրով ու հոգատարությամբ։ Այս համատեքստում կարևոր է մեր անելիքը, մեր պատասխանատու ու ճիշտ վերաբերմունքը երեխաների հանդեպ։
Նայելով մեր պայծառ փոքրիկներին՝ հզոր ու անվտանգ երկիր, առողջ հասարակություն, բարեկեցիկ ընտանիք ունենալու մեր ցանկությունը կրկնապատկվում է։ Իրավամբ, երեխաները մեզ ուժ տվող, երջանկացնող թանկ էակներն են, որոնց հետ կապվում են մեր ապագայի մեծ նպատակներն ու հույսերը։
Սիրելի՛ փոքրիկներ, ձեզ խաղաղ ու հեքիաթի պես վառ մանկություն եմ մաղթում։
Աստված պահապան ձեզ։
Շնորհավոր Հունիսի 1։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ