Տպել
Նորություններ
Կառավարության որոշմամբ՝ Արագածոտնում կկառուցվեն ու կվերակառուցվեն 2 տասնյակից ավելի դպրոցներ ու կրթահամալիրներ
01.06.2023
Կառավարության որոշմամբ` ԿԳՄՍ նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում և 132 մլն 200 հազար դրամ ուղղվել է Արագածոտնի մարզում կրթահամալիների ստեղծման և դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:
Սույն որոշմամբ հիմնովին կառուցվող դպրոցներն են՝
Ապարանի Վ․ Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց,
Թալինի թիվ 2 հիմնական դպրոց,
Ներքին Սասնաշենի Հենրիկ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց,
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց,
Ալագյազի Շաքրո Մհոյանի անվան միջնակարգ դպրոց
Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց,
Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց,
Նոր Եդեսիայի Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոց։
ՀՀ մարզերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում կրթական կենտրոններ կստեղծվեն Արագածոտնի 7 գյուղական բնակավայրերում․ դրանք են՝
Ագարակավանի կրթահամալիր,
Ռյա Թազայի կրթահամալիր,
Նոր Ամանոսի կրթահամալիր,
Ճարճակիսի կրթահամալիր,
Զարինջայի կրթահամալիր,
Վարդենուտի կրթահամալիր,
Կարինի կրթահամալիր։
Նշենք նաև, որ ՀՀ Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ կառուցվում և վերակառուցվում են Արագածոտնի մարզի Գառնահովիտի,Լուսակնի, Օհանավանի, Սասունիկի, Արագածավանի թիվ 1, Հնաբերդի, Շենավանի միջնակարգ դպրոցները։