Տպել
Նորություններ
Կրթության որակի բարելավումը՝ տեսադաշտում․ Արագածոտնում էին կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները
30.05.2023
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց աշխատանքային այցով Արագածոտնում գտնվող ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին և տեսչական մարմնի ներկայացուցիչներին։
Հանդիպման նպատակն էր քննարկել մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվող ամենամյա ստուգումների արդյունքները, հանրակրթության որակի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։
Ողջույնի խոսքում մարզպետն ընդգծեց Կրթության տեսչական մարմնի գործունեության կարևորությունը և նշեց, որ այն ուղղված է կրթության ոլորտում մարզպետի աշխատակազմի աշխատանքին օժանդակելուն, խնդիրները վերհանելուն և դրանք համատեղ լուծելուն։ Այս համատեքստում Սերգեյ Մովսիսյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցությունը սերտացնելու։
Վաղարշակ Մատիկյանը հակիրճ ներկայացրեց Արագածոտնում հանրակրթության ոլորտի` իրենց կողմից արձանագրված խնդիրները, ապա անդրադարձավ «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագծին և առաջիկայում նախատեսվող փոփոխություններին։
Քննարկվեցին այլ կրթական հարցեր։