Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշակերտները «Ազգային երգ ու պար» առարկայի գիտելիքները ներկայացրին արվեստաշունչ միջոցառմամբ

20.05.2023

 «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»,-ասել է մեծ երգահան Կոմիտասը։

«Ազգային երգ ու պար» առարկայի գիտելիքներն ուսումնական տարեվերջին ամփոփելու, գեղեցիկ ձևով դրանք ներկայացնելու նպատակով Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում օրերս կազմակերպվել էր մշակութային գունեղ փառատոն՝ 130 աշակերտների մասնակցությամբ։ Արվեստաշունչ միջոցառումը համախմբել էր դպրոցականներին և ուսուցիչներին, հատուկ հրավերով ներկա էին մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Հայկական ժողովրդական պարատեսաների՝ գյովնդի, յարխուշտայի, թամզարայի և այլ սիրված պարերի ցուցադրությունը վայելելուց զատ, ներկաները ծանոթացան նաև դպրոցի շնորհալի աշակերտների ձեռքի աշխատանքներին ու վրձնանկարներին։
Ազգային մշակույթի հարուստ երանգներով հագեցած փառատոնը հավաստիացրեց՝ աշակերտները լավ են տիրապետում ազգային երգ ու պարին և որ ամենակարևորն է՝ սիրում են այն։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42