Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի որոշումներով ու հանձնարարականներով լուծում են ստանում քաղաքացիների խնդիրները

19.05.2023

 Աշխատանքային շաբաթվա ավարտին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Մարզի տարբեր համայնքների բնակիչների կողմից մարզպետին ներկայացված խնդիրները բազմաբնույթ էին՝ սոցիալականից մինչև աշխատանքային։ Դրանց լուծման ուղղությամբ մարզպետը տեղում քայլեր ձեռնարկեց՝ համապատասխան հանձնարարականներով և որոշումներով, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերն արձանագրվեցին՝ առաջիկայում դիտարկելու նպատակով։

Նշենք, որ քաղաքացիների հետ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հանդիպումներն ու անմիջական զրույցներն ուղղված են ինչպես մարզի բնակիչների սոցիալական, առողջական վիճակի բարելավմանն ու նրանց կենցաղային հոգսերի թեթևացմանը, այնպես էլ մարզին վերաբերող տարբեր ոլորտի խնդիրների վերհանմանն ու դրանց լուծմանը։
Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել (հեռ․՝ 0232 3 24 62)։ Ընդունելությունը կայանում է յուրաքանչյուր ուրբաթ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42