Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ՏԿԵ նախարարությունում մասնակցել է խորհրդակցության

19.05.2023

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը՝ 6 օրակարգային հարցերի քննարկմամբ։ Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Ներկա են եղել նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը զեկուցել է այս տարվա ոռոգման սեզոնին ընդառաջ ջրային պաշարների վիճակը: Նա ներկայացրել է համեմատաբար 5 խոշոր ջրամբարում մայիս ամսվա ջրային պաշարների վերաբերյալ տվյալները, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ համեմատական վերլուծությունը։
Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է ստեղծված պատկերի վերաբերյալ իր դիտարկումները, ինչպես նաև խոսել է Սևանա լճից լրացուցիչ ջրառ կազմակերպելու և դրա հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային կորուստների կրճատումը։
Մանրամասները՝ հետևյալ հղումով՝ https://mtad.am/news/1434
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42