Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հպարտ ենք ձեզնով․ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մեդալներ հանձնեց մարտական գործողությունների մասնակից թալինցի հերոսներին

17.05.2023

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր Թալին համայնքում հանդիպեց հայրենիքի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ընթացքում արիությամբ աչքի ընկած, հայրենիքի պաշտպանության գործում ավանդ ներդրած նվիրյալ թալինցի հերոսներին, նրանց ընտանիքի անդամներին և հանձնեց ՀՀ Նախագահի հրամանագրերով, ՀՀ անկախության օրվա առիթով շնորհված մեդալները։

Մեդալների հանձնման արարողությանը ներկա էին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սուրեն Մեջլումյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ։
Թալինի համայնքային մշակույթի կենտրոնի փառքի սրահում, ողջունելով ներկաներին, մարզպետը Արիության մեդալներ հանձեց պահեստազորի մայոր Գարիկ Վահանի Մխիթարյանին, պահեստազորի ավագ լեյտենանտ Արմեն Կոլյայի Ղազարյանին, Մարտական ծառայության մեդալ՝ Վահան Ասատուրի Պետրոսյանին։ Սերգեյ Մովսիսյանը շնորհավորեց տղաներին և ընդգծեց, որ հպարտ է թալինցի հերոսներով, և հայրենիքի պաշտպանության գործում նրանց ավանդն անուրանալի է։
Հաջորդիվ Սերգեյ Մովսիսյանն այցելեց Աշնակ և Կաքավաձոր բնակավայրեր՝ հետմահու շնորհված Մարտական ծառայության մեդալները հանձնելու պահեստազորային Արտակ Սևադայի Հաջոյանի և կամավորական Վաղարշակ Սարգսի Մուրադյանի ծնողներին։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց անմահացած հերոսների ծնողներին՝ հայրենյաց պաշտպանի ոգով զավակներ դաստիարակելու համար, առյուծ զավակներ, որոնք անձնուրաց ծառայեցին ու կյանք տվեցին հայրենիքի համար։ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ նրանց հիշատակը միշտ վառ է, անունն՝ ամեն հայի սրտում։
Փառք ու պատիվ մեր հերոսներին։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42