Տպել
Նորություններ
«Արագածոտն-1» ֆոտովոլտային կայանի կառուցման վերաբերյալ աշխատանքային քննարկում՝ Արգածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ
16.05.2023
«Արագածոտն-1» արևային կայանը հնարավորություն կընձեռի Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ենթակայության 118 դպրոցների և 6 բուժհաստատությունների էլեկտրաէներգիայի ծախսերն ամբողջությամբ ծածկել․ այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ քննարկվեցին 1 մգվտ հզորությամբ կայանի հիմնման հնարավորությունները, առաջիկա անելիքները, ներկայացվեցին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը, կայանի տեղակայման տեխնիկական լուծումները։
Մարզպետը նշեց, որ նախագիծը բավականին արդյունավետ կարող է լինել էներգախնայողության տեսանկյունից, և պետք է արվեն համապատասխան գործնական քայլերն այն կյանքի կոչելու համար, աշխատանքային խմբին հանձնարարականներ տվեց։
Նշենք, որ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի 2022 թ․ գործունեության հաշվետվությունը զեկուցելու ընթացքում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել կայանի հիմնման գաղափարը, որն արժանացել է հավանության