Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆիզիկան՝ կյանքի գիտություն․ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում նշանավորվեց Լույսի միջազգային օրը

16.05.2023

 Լույսի միջազգային օրվա առիթով ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ք. Աշտարակ) և նրան առընթեր գործող Օպտիկների միջազգային կազմակերպության «IPR Armenia» ուսանողական մասնաճյուղի, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ այսօր մի խումբ դպրոցականների համար ինստիտուտում իրականացվեց բաց դռների օր։

Մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզի և Էջմիածին քաղաքի տարբեր դպրոցների միջին և ավագ դասարանների աշակերտներ, որոնք «Ֆիզիկա» առարկայից ունեն բարձր առաջադիմություն։
Ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը բանախոսեց «Լույսի դերը մեր կյանքում» թեմայով՝ շեշտադրելով նորագույն տեխնոլոգիաների ոլորտում լույսի գիտական կիրառության կարևորությունը։ Բանախոսության ավարտից հետո փոքրիկ գիտափորձերի միջոցով աշակերտները ծանոթացան լույսի կախարդական աշխարհին, և միջոցառումն ամփոփվեց դեպի լաբորատորիաներ շրջայցով։
Միջոցառման նպատակը Լույսի միջազգային օրը նշանավորելն ու աշակերտների հետաքրքրությունը գիտության, մասնավորապես՝ ֆիզիկայի, նկատմամբ մեծացնելն էր։
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տարածքում նախատեսվում է հիմնել Ակադեմիական քաղաքի Տեխնոլոգիական կլաստերը:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42