Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը ընտանիքի օրվա առիթով

15.05.2023

 Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր նշանավորում ենք բոլորիս հոգուն հարազատ մի տոն՝ Ընտանիքի օրը, որը խորհրդանշում է սեր, հոգատարություն, ջերմություն, հարգանք ու հանդուրժողականություն։
Հայ ժողովրդի համար բոլոր ժամանակներում ընտանիքը եղել է ամուր պետության հիմքը, հայրենասեր զավակներ կրթելու, հայրենիքի զինվոր, հասարակության համար պիտանի մարդ դաստիարակելու օջախ։
Ըստ իս՝ ընտանիքն Աստծո տված մեծագույն պարգևն է, որտեղ մարդն իրեն լիարժեք ու երջանիկ է զգում։ Այն անհատի կայացման ամենակարևոր միջավայրն է, հոգևոր արժեք, որը պահել-պահպանելու համար անելիք ունենք բոլորս՝ մեր հոգատարությամբ, հանդուրժողականությամբ ու սիրով։
Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում միշտ թևածի սերը, որը հիմքն է ամեն բարիքի։
Աստված պահապան բոլորիդ ընտանիքներին։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26